Զրույց, Ռուսաստանի տնտեսությունը Հայաստանից ավելի մեծ կախման մեջ է։
Այս շաբաթ ցանկանում եմ առաջին հերթին կիսվել իմ ելույթով տրված 1in.am-ին։ Այս նյութն արդեն դիտել է 15 000 հոգի։
Քննարկվել են հետևյալ սուր թեմաները՝
- Ադրբեջանից եկած Հայաստանի տնտեսության բարելավման առաջարկը։
- Ի՞նչ իրական դեր ունեն քաղաքական գործիչները տնտեսության վրա։
- Որքանո՞վ է Ռուսաստանը կախված ՀՀ տնտեսությունից։
- Հայաստանի վերաարտահանման իրական տոկոսը, արտահանման փոփոխությունները։
- Էրդողանի տնտեսական “հանճարը” և ինչպես այն կարող է անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա։
Հայաստանի վերաարտահանումը
Ինչպես երևում է գծապատկերից, 2023 թվականի ապրիլի վերջի դրությամբ 12-ամսյա կտրվածքով վերաարտահանումը կազմել է արդեն 35.9%: Այս հաշվարկը կատարվել է մեր կողմից մշակված մեթոդաբանությամբ։ Ընդհանուր արտահանումն այդ դրությամբ արդեն հասել է 6.4 մլրդ դոլար, որից 2.3 մլրդ դոլարը մեր մեթոդաբանությամբ գնահատվել է որպես վերաարտահանում։
Ստորև ներկայացված է վերաարտահանման գծապատկերը․
Որոշ կարևոր փոփոխություններ նյուզլեթերում
Դուք նկատե՞լ եք, որ այս շաբաթվա նյուզլեթերն ունի խմբագրական փոփոխություններ։ Այս պահից սկսած շաբաթական հաղորդագրությունները գրվելու են ոչ թե Microsoft Word ծրագրով, այլ Markdown և LaTeX ծրագրերով։
Սա թույլ կտա ավտոմատ կերպով սինխրոնիզացնել հաշվարկները, կոդը և ամենակարևորը՝ տվյալների բազաները։ Այս քայլը թույլ կտա նաև ապագայում ավտոմատ սինխրոնիզացնել ներգրված նյութերը tvyal.com և այլ կայքերի հետ։
Այս շաբաթվա հաշվարկը և տվյալների բազաները, ինչպես նաև վերաարտահանման հաշվարկի բազաները հասանելի են հետևյալ հղումով։ Այս բազաները ներառում են վերաարտահանման հաշվարկված տվյալները ԱՏԳ ԱԱ-ի բոլոր 6-նիշ ապրանքների համար։

