Հայաստանի արտահանման Առցանց վահանակի հնարավորությունների նկարագրություն
Վեց ընտրության դաշտերը հետևյալն են՝
- Տարածաշրջան (Choose region), որտեղից կարելի է ընտրել 5 գործընկեր տարածաշրջաններից որևէ մեկը: Գործընկեր տարածաշրջաններն են` Եվրասիական տնտեսական միություն (EAEU), Եվրոմիություն (EU), Միջին Արևելիք (Middle East), Մեծ Չինաստան (Greater China) և այլ երկրներ (other countries): Ըստ այս դաշտի ընտրության այլ դաշտերում զետեղված արժեքները և գծապատկերները թարմացվում են:
- Ընտրեք ԱՏԳ ԱԱ երկնիշ ծածկագրերը (HS Level 2 codes): Այս դաշտում զետեղված արժեքները թարմացվում են ըստ տարածաշրջան դաշտում ընտրված արժեքների` միայն ցուցադրելով այն ապրանքանիշերը որոնք տվյալ ուղղությամբ ունեն շոշափելի արտահանման արժեքներ: Այս դաշտում զետեղվում է ԱՏԳ ԱԱ երկնիշ ծածկագիրը, ինչպես նաև ապրանքի անվանումը:
- Ընտրեք ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագրերը (HS Level 4 codes): Այս դաշտի արժեքը թարմացվում է նախորդ 2 դաշտերում ընտրված արժեքների հիման վրա: Այստեղ ցուցադրվում են ընտրված երկնիշ ծածկագրի դաշտի քառանիշ դասիչները: Այսպես՝ երկրորդ դաշտում ԱՏԳ ԱԱ 62 երկնիշ ապրանքանիշը ընտրելուց հետո այս դաշտը թարմացվելու է և ցույց է տալու միայն հետևյալ ԱՏԳ ԱԱ քառանիշ ապրանքանիշերը, որոնք ունեն դեպի տվյալ տարածաշրջան շոշափելի արտահանման արժեքներ: Օրինակ՝ 6201, 6202, 6203, 6204, 6206, 6211, ինչպես նաև «All of 62», այսինքն 62 ապրանքանիշի մեջ զետեղված բոլոր ապրանքների արժեքները: Բացի ապրանքային ծածկագրից այս դաշտում արտացոլվում է նաև ապրանքի անվանումը:
- Հաջորդ դաշտով ընտրվում է տվյալ ապրանքի ժամանակային շարքի և կանխատեսման բնեղեն (կիլոգրամ) կամ արժեքային (ԱՄՆ դոլար) ցուցանիշը: Նշենք, որ բնեղեն արժեքները հասանելի են միայն քառանիշ ապրանքների ծածկագրերի համար:
- Հաջորդ դաշտով ընտրվում է կանխատեսման միջակայքը, որը փոփոխում է գծապատկերներում զետեղված կանխատեսումների միջակայքերը: Հասանելի են 50%, 80% և 95% կանխատեսումների միջակայքեր:
- Վերջին դաշտով ընտրվում է ավտոմատ կերպով գեներացվող տեքստի լեզուն: Հասանելի են 3 լեզուներ` անգլերեն, հայերեն և ռուսերեն: Ինտերակտիվ վահանակի հաջորդ տարրը դա ավտոմատ գեներացվող տեքստն է, որը թարմացվում է ըստ դաշտերում ընտրված արժեքների: Տեքստի նկարագրությունը և գեներացման քայլերը կարելի է տեսնել նախորդ բաժնում: Հայաստանի արտահանման հիմնական ապրանքների համար ավտոմատ կերպով գեներացված տեքստը կարելի է տեսնել նաև Հավելված 1-ում:
Գծապատկերները ցույց են տալիս արտահանման ամսական և տարեկան (12 ամսվա շարժական) գումարի արժեքները բնեղեն կամ արժեքային արտահայտությամբ: Գծապատկերները ինտերակտիվ են մկնիկի տեղաշարժման պահին ցույց են տալիս արտահանման կամ կանխատեսման հստակ արժեքը: Հնարավոր է գծապատկերները մեծացնել, ցուցադրել կամ փակել կանխատեսումներից մեկը, ինչպես նաև ներբեռնել գծապատկերը նկարի տեսքով: Նշենք, որ տվյալ առցանց վահանակը ամենից լավ աշխատում է համակարգչով:
Առաջին Գծապատկերում ներկայացված է արտահանման վահանակը, որտեղ ընտրված են Եվրասիական տնտեսական միությունը որպես գործընկեր տարածաշրջան, ԱՏԳ ԱԱ 3 ծածկագիրը` «ձուկ և ձկնամթերք», կանխատեսման 50% միջակայքը, և տեքստի գեներացման անգլերեն լեզուն: Մկնիկը բերված է իրական ցուցանիշների վերջին տվյալի վրա և ուղղանկյան մեջ ցույց է տալիս այդ ժամանակահատվածի արժեքը: Ինչպես տեսնում ենք ձկան և ձկնամթերքի արտահանման տարեկան ցուցանիշը դեպի ԵԱՏՄ գրանցել է կայուն աճ 2016թ. սկսած, որից հետո 2020թ. կեսից աճի տեմպը կրկնապատկվել է: 2023 թվականին արդեն ունեցել ենք ձկնաբուծության արտահանման 50 տոկոս անկում: Այսինքն 2022 թվականի աճը ուներ ժամանակավոր բնույթ:
Գծապատկեր 1. Կանխատեսումների առցան վահանակի օրինակ 1
Գծապատկեր 9.2.-ում ընտրված է Եվրոմիությունը որպես արտահանման գործընկեր, 62 ապրանքանիշը՝ որից ԱՏԳ ԱԱ 6203 «Կոստյում, անդրավարտիք, պիջակ (տղամարդու)» քառանիշ ապրանքանիշը: Ապրանքի արտահանումը ընտրված է բնեղեն արտահայտությամբ (Netweight KG), կանխատեսման միջակայքը 80%, իսկ ավտոմատ կերպով արտացոլվող տեքստի լեզուն՝ հայերեն: Գծապատկերներից երևում է որ տղամարդկանց կոստյումների արտահանումը դեպի ԵՄ պարբերաբար աճել է մինչև 2020թ, որից հետո գրանցվել է անկում՝ ամենայն հավանականությամբ պայմանավորված հակահամաճարակային միջոցառումներով: 2021-22թթ. գրանցվել է վերականգնողական աճ: Ըստ կանխատեսումների հաջորդ տարիների կտրվածքով տվյալ ապրանք-տարածաշրջան արտահանման համակցությունը զգալի աճ չի գրանցի:
Գծապատկեր 2. Կանխատեսումների առցան վահանակի օրինակ 2
Գծապատկեր 9.3.-ը ցույց է տալիս արտահանման ինտերակտիվ վահանակը, որտեղ ընտրված են Միջին Արևելքը, որպես տարածաշրջան և 71.՝ «թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներ և քարեր» երկնիշ ապրանքանիշը: Կանխատեսման միջակայքը ընտրված է 50%, իսկ տեքստի արտացոլման լեզուն՝ ռուսերեն: Ինտերակտիվ գծապատկերները խոշորացվել են և արտացոլում են 2021 թվականից մինչև 202+ թվականը: Այս աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ ոսկու և ադամանդների վերաարտահանմամբ: Ըստ կանխատեսման արտահանման աճ չի սպասվում:
Գծապատկեր 3. Կանխատեսումների առցան վահանակի օրինակ 3


