Հայտարարություն
Աղասի Թավադյան
tvyal-ների հորիզոն
Տվյալագիտություն
3 րոպե
Այս շաբաթվա նյութը աշխատանքի ընթացքում պահանջեց հավելյալ աշխատաժամանակ, այդ իսկ պատճառով մեր թիմը որոշեց հետաձգել դրա հրապարակումը։
Նշեմ, որ մոտակա ամսվա ընթացքում մենք պլանավորում ենք ուսումնասիրել հետևյալ թեմաները.
- Բենզինի գնի ուսումնասիրություն,
- Երևանում և մարզերում բնակարանների գների ուսումնասիրություն և դրանց կանխատեսում,
- ՀՀ արդյունաբերության ուսումնասիրություն ըստ ճյուղերի,
- Կանդրադառնանք նաև գնաճի որոշ հատվածներին։
Սպասեք այս վերլուծություններին։
Ապագա պլաններ
Մեր թիմը նպատակադրված է առաջիկա տարվա ընթացքում հասնել հետևյալ նպատակներին.
- tvyal.com հարթակը պլանավորում
ենք դարձնել բոլոր հայկական (և ոչ միայն) տվյալների նորմալիզացված պորտալը,
որտեղ հիմնականում անվճար նորմալիզացված տվյալներ հնարավոր կլինի ներբեռնել
նաև API-ով, որը հետագայում հասանելի կլինի JS, Python, R և այլ լեզուների
գրադարաններում։ Նշեմ, որ Armstat, CBA, cadastre.am և այլ պորտալների
կողմից տրամադրվող տվյալները խառն են և չունեն ստանդարտիզացված կառուցվածք,
տվյալներից շատերը PDF ֆորմատով են կամ ամսական տրվող առանձին
աղյուսակներում, որոնք անհրաժեշտ է մաքրել և միավորել ժամանակային շարք
ստանալու համար։ Բոլոր տվյալները պետք է ունենան նորմալիզացված, մաքուր
տեսք, որտեղ.
- յուրաքանչյուր փոփոխական կամ բնորոշիչ պետք է ներկայացված լինի սյունակում։
- յուրաքանչյուր սյունակում պետք է ներկայացված լինեն մեկ տեսակի տվյալ կամ մեկ տեսակի չափման միավոր
- յուրաքանչյուր տող պետք է լինի առանձին դիտարկում
- յուրաքանչյուր արժեք պետք է ունենա իր սեփական տեղը
- Նշենք, որ tvyal.com հարթակն իր գործունեությամբ արդեն իսկ այդ տվյալներից շատերի ավտոմատիզացված ներբեռնումը, մաքրումը և նորմալիզացված տվյալների բազա ստեղծելը կատարել է։ Տվյալների 70-90 տոկոսը հարթակում անվճար է լինելու։
- Պլանավորվում է շարունակել շաբաթական անվճար վերլուծությունները։ Սակայն ապագայում դրվելու է վերլուծության հիմնական մասը։ Որոշ զգայուն վերլուծություններ կամ վերլուծությունների ավելի խորը ներկայացումը վճարովի է լինելու։ Ամենայն հավանականությամբ գրանցումով ու ամսական վճարով, որը նաև ներառելու է նախորդ կետում նշած բոլոր տվյալներից API-ով օգտվելու հնարավորությունը։
- Պլանների մեջ կա նաև փոխարժեքի տվյալների լիարժեք ներկայացումը։ Արդեն 6 ամիս է, ինչ մենք ավտոմատիզացված ստանում ենք այդ տվյալները։ Պլանավորվում է գրաֆիկական ներկայացում դնել փոխարժեքի վերջին բոլոր տվյալների։
- Պլանավորվում է մեծացնել ստորաբաժանումը, որը զբաղված կլինի հայկական ու այլ պետությունների կազմակերպությունների տվյալների մշակմամբ, համակարգմամբ, դրանցից արժեք քաղելով, ավտոմատիզացմամբ, կանխատեսմամբ և այլն։
Այս ամենի համար անհրաժեշտ է tvyal.com կայքը զրոյից հավաքել, քանզի այն համակարգը որով այն հավաքած է արդեն սահմանափակ է մեր այսօրվա պահանջների համար։
Եթե այս ամենը հետաքրքրում է, ուզում եք աջակցել մեզ կամ կարծում եք, որ մեր թիմը ձեզ կարող է օգտակար լինել, ապա գրեք մեզ info@tvyal.com հասցեով:
Մինչ այդ կարող եք ծանոթանալ մեր նախորդ վերլուծություններին։
- Կապիտալի ներհոսքից մինչև արտահոսք. Հայաստանի տնտեսական հրաշքի ներքին խոհանոցը
- էլեկտրիկ Հայաստան. Ցանցի խոցելիությունից մինչև արևային հեռանկարներ
- Ոսկե Պատրանք. Հայաստանի արտահանման իրական պատկերը
- Հայաստան` Կովկասի վագր, թե՞ թանկ երազանք
- SOS ՀՀ ՏՏ. Վայրիվերում ոլորտում
- Դատարկ գրպաններ, բարձր աշխատավարձր
- Հայաստանը հարկում է ժամանակը. Խաղ տնտեսական աճի հետ
- Հայաստան` ռուսական ոսկու հանգրվան
- Պետական պարտքի ճոճանակ. Առաջին անգամ ներքին պարտքը գերազանցում է արտաքինը
- Սահմանից այն կողմ. Հայաստանի տուրիստական աճը և հնարավոր անկումը
- Վարկի տակ. Վարկավորման միտումները ըստ ճյուղերի
- Ոսկու տենդի շարունակություն. Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է
- Հայաստանի հյուրընկալության սառչում. Ծառայությունների արտահանման ուսումնասիրություն
- Հայաստանում 2 մլն հայ 2100 թվականին
- Դրամի դրամա. Ինչո՞ւ է արժեզրկվում և արժևորվում դրամը
- 10 տարվա գյուղատնտեսության կոլափսը
- Մասնավոր աշխատատեղերի 76 տոկոսը Երևանում է
- Ամուր ընտանիք. հարուստ ընտանիք
- Հայաստանի “ավտոարտադրության” մահը
- Երևանը Մոսկվայից ավելի թանկ է
- Տնային տնտեսությունները աղքատացել են