Եվրոմիության մասին կառավարության հայտարարությունը. ռիսկեր և հնարավոր հետևանքներ
📺 Կառավարությունը հայտարարել է Եվրոմիություն մտնելու որոշման մասին, որը կարող է քաղաքական և տնտեսական մեծ խնդիրներ առաջացնել՝ հատկապես երբ 2018-ից ի վեր Ռուսաստանի հետ տնտեսական կապերն մի քանի անգամ ավելի են ամրապնդվել։ Իրական թվերը այլ պատկեր են ցույց տալիս։
Որոշ համատեքստ․ 2018-2024թթ. ընթացքում Հայաստանի արտաքին տնտեսական կապերում տեղի են ունեցել էական փոփոխություններ՝ ՌԴ-ից կախվածությունը մի քանի անգամ աճել է․
➡️ ԵԱՏՄ ուղղությամբ արտահանումն աճել է 5 անգամից ավելի՝ 2018թ. 628 մլն դոլարից հասնելով 2024թ. 3.4 մլրդ դոլարի,
➡️ ԵՄ ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են՝ 2018թ. 28.7%-ից իջնելով մինչև 2024թ. 4.5%,
➡️ Ռուսաստանից դեպի Հայաստան բանկային փոխանցումների ծավալն աճել է 3.5 անգամ՝ 2018թ. 1 մլրդ դոլարից հասնելով 2024թ. 3.5 մլրդ դոլարի: