Համընդհանուր հայտարարագրում. սահմանաչափ, վստահություն և հարկային դրույքաչափեր
Oragir.News, «Օրակարգ» · 54 րոպե
«Սկզբից հայտարարվել էր, որ բոլոր տրանզակցիաները պիտի հայտարարագրվեն, հետո ասեցին, որ 300 հազար և ավելը պիտի հայտարարագրվի։ Հետո պարզվեց, որ եթե Ռուսաստանից ենթադրենք փող ես ստանալու, ենթադրենք 30 միլիոն դրամ, կարող ես բաժանել հարյուր հատվածի. սահմանաչափ չկա, հարյուր անգամ ուղարկես և չհայտարարագրես։ Եթե այսօր մեկ բան ես ասում, վաղը, մեկ օր անց, լրիվ ուրիշ բան ես ասում, հետո մի քանի օր անց լրիվ ուրիշ բան, վստահության դաշտ չի առաջանում։ Միանգամից մի բան ներմուծում ենք, բայց չէ, չստացվեց, հետ գանք. դա վստահության դաշտը փոքրացնում է, դա խնդիրներ է առաջացնում։ Դու չես կարող հարկերը մեծացնել և ակնկալել, որ տնտեսությունը դրան զուգահեռ կաճի, հակառակը պիտի լինի։»
«Փորձը ցույց է տալիս, որ հարկային դրույքաչափերի կրճատումը բերում է հարկահավաքության բարձրացմանը։ Հիմա 780 հազար գրանցված աշխատող ունենք, առաջ, եթե չեմ սխալվում, մոտ մի 600 հազար էր. ինչու աճեց, որովհետև իջեցրինք դրույքաչափերը։ Շատերը չեն հասկանում ավելացված արժեքի հարկը, բայց ինքը փոխանցող հարկ է. ենթադրենք Ռուսաստանում շղթայի մեջ մի տասը կազմակերպություն կա, որոնք վերջնական ինչ-որ արտադրանք են ապահովում, և էֆեկտիվորեն ստացվում է, որ ամեն մեկը վճարում է 2 տոկոս։ Մեր մոտ չկա այդ շղթան, 2-3 կազմակերպություն է շղթայում։ Դու չես կարող սոցիալական քաղաքականություն վարել, ճիշտ քաղաքականություն վարել, եթե չես գրանցում ամեն ինչ։ Պիտի դրույքաչափերը կրճատենք, բայց դրան զուգահեռ խստացնենք վարչարարությունը, բայց ոչ թե խստացնենք վարչարարությունը ոստիկանությամբ, այսինքն ոստիկանական միջոցառումներով։»