Ոսկու փուչիկը և դրամի արժեզրկման վտանգը
Հանրային ռադիո, «Առանց տողատակի» · 30 րոպե
«Մեր արտահանումը 2021 թվին 3 միլիարդ դոլար էր, 24 թվի արտահանումը փակեցինք 13.1 միլիարդով, և առաջին հայացքից ահավոր աճ է, բայց պիտի հասկանալ, որ սրա հիմնական պատճառը Հայաստանի Հանրապետության ներքին ուժը չի եղել, արտաքին գործոններ են եղել։ Այդ 13.1 միլիարդի 63%-ը, գրեթե երկու երրորդը, եղել է ոսկու և ադամանդի վերաարտահանումը Ռուսաստանից դեպի այլ պետություններ։ Այսինքն առաջին երեք ամիսների կտրվածքով, համեմատած 24 թվականի առաջին երեք ամիսների հետ, մեր արտահանումը գրեթե երեք անգամ կրճատվել է։»
«Կենտրոնական բանկը կարող է երկու քաղաքականություն վարել։ Առաջինը դրամի արժեզրկման քաղաքականությունն է, որի արդյունքում զարգանում է արդյունաբերությունը ու արտահանումը, և երկրորդ քաղաքականությունը ամրացման քաղաքականությունն է, որը առաջին հերթին զարգացնում է բանկային համակարգը։ Եթե դրամը արժեզրկվի, դա երկարաժամկետում բերելու է արտադրության զարգացմանը, արտահանման, բայց կարճաժամկետում բերելու է գնաճի, ներմուծման թանկացման, պետական պարտքի թանկացման։ Եթե դու որոշել ես 10 մետր իջնել ներքև, դու այդ 10 մետրը կարող ես քայլելով իջնել ժամանակի ընթացքում, կարող ես միանգամից ընկնել այդ 10 մետրը և մահանալ։ Եթե ինչ-որ մի բան ուզում ենք անել, դա ոչ թե պիտի հանկարծահաս լինի, այլ ծրագրավորված։»
Թեմայի վերլուծությունը՝ Ոսկե պատրանք. Հայաստանի արտահանման իրական պատկերը