Պետական պարտքը և Իրանի պատերազմը
Պետական պարտքը և անվտանգության բարձիկը
RUSARM INFO · 4 րոպե
«2018 թվականին պետական պարտքը հիմնականում կազմված էր արտաքին պարտքից, այսինքն՝ մենք հիմնականում ԱՄՆ դոլար և այլ արժույթներ էինք վերցնում ներքին ծախսերը հոգալու համար։ 2024 թվականին այն արդեն կազմում էր մոտավորապես 50% ներքին։ Ե՛վ ներքին, և՛ արտաքին պարտքն ունեն իրենց դրական և բացասական կողմերը. մենք ավելի շատ տոկոսներ ենք վճարում ներքին պարտքը ապահովելու համար, բայց եթե դրամը արժեզրկվի 20%-ով, ապա արտաքին պարտքի ապահովումը կդառնա 20%-ով ավելի թանկ։ ԵԱՏՄ պայմանագրի համաձայն՝ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ընդհանուր հարաբերակցությունը չպետք է գերազանցի 50%-ը, բայց մերն արդեն գերազանցում է 50%-ը, ինչը վտանգավոր է։ Այսինքն՝ եթե մենք ներքին կամ արտաքին բացասական ազդեցություններ ունենանք տնտեսության վրա, ստիպված կլինենք այս պարտքային բարձիկը 50%-ից բարձրացնել մինչև, ասենք, 55-60%։»
Իրանի պատերազմը և հայկական առևտուրը
RUSARM INFO · 55 րոպե
«Տնտեսական վնասները այնքան էլ մեծ չեն, որովհետև, ճիշտ է, անմիջական հարևան է Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց մեր առևտրաշրջանառությունը այնքան էլ մեծ չէ. հիմնականում արտահանվում է լույս գազի դիմաց, այսինքն մենք գազ ենք ներմուծում, լույս արտահանում։ Հայաստան-Հնդկաստան կապը նույնպես Իրանով է իրականացվում։ 2025 թվականը տնտեսապես այնքան էլ բարվոք տարի չէ Հայաստանի Հանրապետության համար, և առևտրաշրջանառության սահմանափակումը ևս կարող է բացասական անդրադառնալ մեր տնտեսության վրա։ Արդեն իսկ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության առևտրի կրճատում. օրինակ արտահանումը 12 ամսվա կտրվածքով արդեն 10 միլիարդից ցածր է։»