ՀԷՑ, Երևանի կենտրոնացումը, շինարարություն և բենզին
ՀԷՑ-ը և ապագա ներդրողը
Gortsarar aliq FM106.5 · 21 րոպե
«Եթե պետական լինի, դառնա պետական, մոտակա երկու տարում պահանջարկ է առաջանալու այդ խնդիրները լուծելու, և ենթադրենք մեծ ներդրումներ է դա պահանջելու. հիմա ո՞ր գործարարն է գալու ասելու՝ այո, ես կգամ ձեր մոտ ներդրում կատարեմ, եթե կա այն վախը, որ վաղը չէ մյուս օրը նույնպես կարող են իր ձեռքից խլել այդ ներդրումները։ Այն ցանցը, որ մենք ունենք, ենթակառուցվածքները, դա Խորհրդային Միությունից եկած ժառանգությունն է, և դա մեծ խնդիր է, որովհետև իրականում ոչ թե էլեկտրաէներգիայի արտադրությունն է ամենաթանկը այդ ընդհանուրի մեջ, այլ հենց էլեկտրական ենթակառուցվածքները։ Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությունը պատկանելու է նրան, ով մոտակա տասը տարին ուզենալու է այդ ներդրումները կատարել, լինի դա Հայաստանի Հանրապետությունը, լինի դա Ռուսաստանի Դաշնությունը, թե այլ երկիր։»
Աճը, որ մնաց Երևանում
Euromedia24 · 27 րոպե
«Այս պահին աշխատավարձային ֆոնդի 79 տոկոսը, գրեթե 80 տոկոսը, ձևավորվում է Երևան քաղաքում, այնինչ 2018 թվականին 70 տոկոս էր, այսինքն այն աճը, ինչ որ ունեցել ենք այս վերջին տարիների ընթացքում, հիմնականում եղել է Երևան քաղաքում։ Նույնն են ՀՆԱ-ի ցուցանիշները. այս պահին ՀՆԱ-ի մոտ 60-65 տոկոսը ձևավորվում է Երևանում, այնինչ 2018 թվականին 50 տոկոս էր։ Նույնն են առևտրի ցուցանիշները. մանրածախ և մեծածախ առևտրի գրանցված 75 տոկոսը գրանցվում է Երևան քաղաքում, նույնն էլ վարկավորումն է. վարկավորման 75 տոկոսն է տարվում Երևան քաղաքում։»
Շինարարությունը և բանկերի վարկերը
Gortsarar aliq FM106.5 · 25 րոպե
«2022 թվականին բավականին մեծ քանակությամբ կապիտալ ներհոսեց նաև Հայաստանի Հանրապետություն, որը առաջացրեց առաջին հերթին բանկային համակարգի զգալի աճ. այդ տարի բանկային համակարգի զուտ շահույթը երեք անգամ աճեց։ Հայաստանի Հանրապետությունում հիմնական ներդրման ոլորտը, որտեղ իրականում ներդնում են, դա շինարարությունն էր, այդ գումարները գնացին շինարարություն, շենքերը սնկի պես սկսեցին աճել։ Կենտրոնական բանկի տվյալներով չաշխատող վարկերի մակարդակը 2024 թվականի փետրվարի դրությամբ կազմել է ընդամենը 0.01 տոկոս, այսինքն տասը հազար մարդուց, որոնք բնակարան են վերցրել հիպոտեկային վարկով, ընդամենը մեկը չի կարողացել դա վճարել. սա բավականին ցածր թիվ է, որովհետև եթե համեմատենք եվրոպական պետությունների հետ, ապա այս թիվը 1.8 տոկոս է։ Բանկային համակարգը խնդրահարույց վարկառուներին տրամադրում է նոր վարկեր գոյություն ունեցող վարկերը սպասարկելու համար, որը երկարաժամկետ քաղաքականություն չի կարող հանդիսանալ։»
Երկմակարդակ բենզինի շուկան և էլեկտրական մեքենաները
Gortsarar aliq FM106.5 · 25 րոպե
«Մեր շուկան երկմակարդակ է, ու այլ տեղ այսպիսի բան չկա, այն տեսանկյունից, որ մենք տեսնում ենք, որ կա սովորական բենզինի գին, ասենք այս պահին պրեմիումը վաճառվում է 530 դրամով, և կա մի քիչ ավելի թանկ պրեմիում, որը վաճառվում է 560-580 դրամով։ Մեր շուկան այլ ընտրանքներ է գտնում բենզինին, որոնցից առաջինը էլեկտրական մեքենաներն են. 2025 թվականին արդեն այդ քվոտան շարունակվեց 8000, և այդ 8000-ից մեծ մասը առաջին երեք ամիսների ընթացքում սպառվեց, այսինքն շուկան մեծ պահանջարկ ունի էլեկտրական ավտոմեքենաների։ Հիմնականում այս թանկ բենզինի գինը լուծել է նրանով, որ ոչ թե գեոպոլիտիկ այս մեծ խնդիրները լուծվեն, այլ որ էլեկտրական մեքենաներ ներմուծենք, որը այն տեսանկյունից է լավ, տնտեսական անվտանգության տեսանկյունից, որ մենք ոչ թե Ռուսաստանից ենք ներմուծելու բենզին, այլ ինքներս ենք արտադրել էլեկտրաէներգիան։»