2026-ի բյուջեն. փափուկ վայրեջք և ծախսերի «չեքբոքս»
SHANT NEWS · 22 րոպե
«Մենք անոմալ ՀՆԱ-ի աճ ենք ունեցել՝ 2022 թվականին 12.6%, ինչպես նաև 2023 թվականին 8.7%, որը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին աղբյուրներով, և դա իրեն սպառել է։ Այդ աճի մեծամասնությունը՝ 80%-ը, ոչ թե մենք ենք գեներացրել, այլ դրսից եկած գումարներով։ Եթե դուք ընտանիք եք և մտածում եք ձեր աճի մասին, դուք կարող եք արտադրությամբ, արժեք ստեղծելով ձեր ընտանեկան բյուջեն ավելացնել, կամ հանկարծակի դրսից գումար է գալիս։ Կառավարությունը այս բյուջեով ակնկալում է, որ լինելու է փափուկ վայրեջք։»
«Ծախսերի արդյունավետությունը չափվում է զուտ կատարումով. եթե կատարվել է, չեքբոքսը դրվել է, ուրեմն արդյունավետ է։ Բայց իրականությունը այն է, որ ցանկացած ծախսի մոտավորապես 50%-ը չի կատարվում մինչև վերջին քառորդը, և վերջին եռամսյակում արագորեն այդ ծախսերը, ես չեմ վախենա այդ բառից, մսխվում են, որպեսզի ցույց տան, որ արդյունավետ է։ Աճի մասին էլ կա մի պարզ ճշմարտություն։ Պատկերացնենք՝ 2018 թվականին Հայաստանում ունեինք հինգ ընտանիք, որոնք ստանում էին համապատասխանաբար մեկ, երկու, երեք, չորս և հինգ դրամ, և միջին աշխատավարձը գալիս էր 3 դրամ, ապա այդ նույն հինգ ընտանիքները ստանում են մեկ, երկու, երեք, չորս և 10 դրամ, և միջինը գալիս է չորս դրամ, բայց միջին վիճակագրական ընտանիքը նույն կերպ է ապրում, ինչ 2018 թվականին։»