Հայաստանը բանկային երկիր է. աճի շղթան և նրա վտանգը
PanoramaamTV · 7 րոպե
«Հայաստանը բանկային երկիր է, այսինքն դրսից ֆինանսները գալիս են բանկային համակարգ, բանկային համակարգից մտնում են շինարարություն, անշարժ գույքի շուկա և ծառայություններ. դրանք են Հայաստանի Հանրապետության հիմնական աճի շարժիչները։ Արտադրությունը հիմնական աճը արձանագրել է 23-24 թվականներին՝ կախված ոսկու վերարտահանումից, մինչև որ փուչիկը տրաքեց, որի արդյունքում արտահանման, ներմուծման, ինչպես նաև այլ ցուցանիշներ զգալի անկում ապրեցին։ Երկրորդային շուկայում մոտ 14% անկում է նկատվում գների և վաճառքի ցուցանիշներում, իսկ առաջնային շուկայում աճը դեռ բարձր է մնում. այսինքն շուկան մեր մոտ բաժանված է։»
«Մեր տնտեսությունը հիմնականում գործում է հետևյալ շղթայով. մենք շատ քիչ բան ենք արտադրում, փողը գալիս է Հայաստանի Հանրապետություն, մտնում է բանկային համակարգ, բանկային համակարգից մտնում է անշարժ գույքի շուկա, շինարարություն, անշարժ գույքի գները ըստ այդմ բարձրանում են, և ինչքան շատ շինարարություն լինի, ինչքան անշարժ գույքի գները բարձրանան, այնքան տնտեսական աճ է ապահովվում։ Եթե այս շղթան մի օր կանգ առնի, ենթադրենք, ինչպես տեղի ունեցավ 2008 թվականին, ապա ամբողջ տնտեսությունը փլուզվելու է։»