Միջին աշխատավարձը և միջին մարդու աշխատավարձը
Yerkir Media · 38 րոպե
«Միջին ընտանիքի աշխատավարձը դա միջնակետն է. դա ցույց է տալիս այն ընտանիքը, որից 50%-ը ավելի վերև է, 50%-ը՝ ավելի ներքև։ Ես հաշվարկել եմ դա՝ հաշվի առնելով տարբեր ոլորտներում գտնվող աշխատողների թիվը և միջին աշխատավարձը, և ստացել եմ կեղտոտով մոտավորապես 220 000 դրամ. եթե հանենք հարկերը և տուրքերը, ստացվում է 170 000 դրամ։ Հայաստանի Հանրապետությունում վեցից մեկը սև ցուցակում է, և մենք բոլորս ունենք ծանոթներ, բարեկամներ, որոնք մեզանից փող են խնդրում. եթե ուզում ենք քարտին փոխանցենք, ասում են՝ չէ, մի փոխանցի, հարկադիրը կգա կտանի։»
«Աշխատավարձային ֆոնդի 80%-ը Երևանում է գեներացվում, առևտրի 80%-ը Երևանում է գրանցվում, ինչպես նաև վարկերի 80%-ը, և ոչ միայն Երևանում, այլ Երևանի կենտրոնում։ Միակ ոլորտը, որ ահավոր անկում է ապրել, դա գյուղատնտեսությունն է, որը 18 թվականից այս կողմ 17.7%-ով անկում է ապրել։ Մեր հիմնական աճը ապահովվում է տների գների աճով, և եթե տների գների աճը կանգնի, շինարարությունը կանգնի, դրսից եկող գումարները կանգնեն, սա բավականին խոցելի ազդակ կարող է հանդիսանալ ընդհանուր տնտեսության համար, որը վերջիվերջո վճարելու է հասարակ քաղաքացին։ Մենք չենք կարող կառավարել մեր շրջապատը, հիմնականը, ինչ որ մենք կարող ենք կառավարել, դա ինքներս մենք ենք։ Կան մարդիկ, որոնք հեռատես են և այս պահին ինչ-որ մի բան զոհաբերում են՝ լինի դա վարկ փակել, պարտքերից ազատվել, որպեսզի իրենց ապագա եսը ավելի լավ զգա։»