Ֆինանսական ռումբ բանկային համակարգում
168.am · 11 րոպե
«Արդեն իսկ մեծ ֆինանսական ռումբ է դրված մեր բանկային համակարգում, որովհետև փողը եկել է մեծ քանակությամբ բանկային համակարգ, և բանկային համակարգը այդ փողը ինչ-որ մի տեղ պիտի իրացներ, և դա իրացրել է ավելի շատ վարկեր տրամադրելով։ Եթե նայում ենք հիփոթեքային վարկերը բանկային համակարգի պորտֆելում, ապա 2018 թվականին դրանք կազմում էին մոտավորապես 8%, այս պահին կազմում են 24%, այսինքն երեք անգամ աճել են։ Աշխատունակ բնակչության վեցից մեկը այս պահին սև ցուցակում է բանկային համակարգում։ 2025 թվականին մեր ՀՆԱ-ի 38%-ը ապահովվել է ֆինանսական համակարգ, անշարժ գույք և շինարարություն կլաստերով։ 25 թվականի ընթացքում իրավաբանական անձինք վեց անգամ ավելի շատ բնակարան են վաճառել անշարժ գույքի շուկայում, քան գնել են. այսինքն կապիտալը արդեն 25 թվականին դուրս էր գալիս։»
«Մեր բանկային համակարգում գնում է էվերգրինինգի գործընթաց։ Փոքր և միջին կառուցապատողները եկան բանկերին ասեցին՝ չենք կարող փակել, բայց բանկերը ասեցին՝ ոչինչ, եկեք ձեր պուճուր վարկերը մեծ վարկով փոխարինենք, որ կարողանաք փակել, այսինքն վարկը վարկով են փակում։ Մյուս կողմից, Ռուսաստանից եկած ոսկու մեծ մասը՝ 55%-ը, գնացել է դեպի Դուբայ, այնտեղից փողը եկել է Հայաստանի Հանրապետություն, իսկ այս պահին Դուբայից փողը դուրս է գալիս։ Գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որ 2018 թվականից այս կողմ 18%-ով անկում է ապրել. գյուղացին չի մնում գյուղում, գալիս է Երևան, և եթե մենք կորցնենք մեր սահմանում ապրող մարդկանց, ապա կթուլանա մեր սահմանը։»