Մեդիա
Աղասի Թավադյան
Էլեկտրաէներգիայի պահանջարկը և ենթակառուցվածքների խոցելիությունը
Տնտեսության էլեկտրիֆիկացման և նոր ենթակառուցվածքների ընդլայնման արդյունքում առաջիկա հինգ-վեց տարիներին Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկը կաճի 40-50%-ով։ Արձանագրվող աճը հիմնականում պայմանավորված է էլեկտրամոբիլների պարկի կտրուկ մեծացմամբ, առանց գազիֆիկացման իրականացվող նոր շինարարությամբ և արդյունաբերական խոշոր նախագծերով։ Թեև արևային էներգետիկայի մասնաբաժինը հասել է 17%-ի, դրա սեզոնայնությամբ ի հայտ են գալիս էներգահամակարգի խոցելիություններ։ Համակարգային ճգնաժամերը իսպառ բացառելու նպատակով առաջնահերթ է համարվում կապիտալ ներդրումների ուղղումը ցանցի արդիականացմանը, հիդրոկուտակիչ կայանների կառուցմանը և Իրանի հետ էներգետիկ փոխանակման օպտիմալացմանը։
Gortsarar aliq FM106.5 · 26 min