Արաբական շուկաները, արագ փչացող ապրանքները և դիվերսիֆիկացիայի սահմանները
Քաղաքական հայտարարություններում շեշտադրվում է արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, սակայն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս հակառակ պատկերը։ Վերջին տարիներին Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ և Ռուսաստանի Դաշնություն աճել է գրեթե 5 անգամ, ինչի արդյունքում ՌԴ-ից կախվածությունն այս պահին ավելի խոցելի է, քան մի քանի տարի առաջ։ Որպես այլընտրանք դիտարկվում են արաբական շուկաներն ու Եվրոմիությունը, սակայն թարմ, արագ փչացող գյուղատնտեսական արտադրանքի՝ ծաղկի, պոմիդորի, ծիրանի համար նշված ուղղություններն այս պահին փաստացի անիրատեսական են՝ պայմանավորված սերտիֆիկացման պահանջներով, լոգիստիկ խոչընդոտներով և տրանսպորտային բարձր ծախսերով։ Դեպի ԵՄ դիվերսիֆիկացիան պետք է իրականացնել առաջին հերթին ցածր քաշով և բարձր ավելացված արժեքով ապրանքների համար։ Միաժամանակ նշվում է, որ հայկական ծաղկաբուծության զարգացումը պայմանավորված է գրեթե բացառապես ռուսական ուղղությամբ, ինչով ձևավորվում է համակարգային խոցելիություն։
Gortsarar aliq FM106.5 · 36 min