Հայ-ռուսական լարվածությունը և փոխառու աճի սահմանները
Հայ-ռուսական լարվածությունն առաջին հերթին ձեռնտու չէ հենց կառավարությանը։ 2018 թվականից ի վեր Հայաստանի արտահանման գերակշիռ մասն ուղղվել է բացառապես ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի ուղղությամբ, սերտացել են ֆինանսական կապերը, և մեծացել են կապիտալ ներդրումները։ Որպես հետևանք՝ ռուսական շուկայից հրաժարվելն այսօր ավելի ցավոտ կլինի, քան մի քանի տարի առաջ։ Պետք է նշել նաև, որ տնտեսական ցնցումները կլանող անվտանգության բարձիկը փոքրացել է, քանզի բանկային համակարգը, որ տնտեսության հիմնական շարժիչն է, 2026 թվականի առաջին եռամսյակում գրանցել է 13 տոկոս անկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 տոկոս աճի համեմատ։ Վերջին տարիների աճը հիմնականում պայմանավորված էր դրսից եկած կապիտալով։ Լուծումը սեփական ուժերի վրա հենվելն է՝ դիվերսիֆիկացված կապերով, ուժեղ գյուղատնտեսությամբ և Սինգապուրի փոխարեն Շվեյցարիայի մոդելով՝ բարձր արժեք, ցածր քաշ ունեցող ապրանքների ճանապարհով։
Կարդացեք նաև մեր վերջին վերլուծությունները այս թեմաներով
- Բերք՝ առանց հասցեի. ինչպես հայկական տնտեսությունը մնաց ռուսական սահմանին
- Աճի ալիքը կանգնեց․ Ինչ են ցույց տալիս ՀՆԱ-ի նոր ցուցանիշները
Alpha News · 29 min