Մեդիա
Աղասի Թավադյան
Սանկցիաների տակ 450 միլիոն դոլարի ապրանք. ո՞վ է վճարելու
Ընտրություններից հետո ամեն ինչ պետք է հանդատրտվեր․ այս սպասումը չիրականացավ։ Ռուսական սահմանափակումները շարունակվում են՝ ուղիղ խախտելով ԵԱՏՄ պայմանագրի չորրորդ հոդվածում ամրագրված չորս ազատությունները, իսկ հարվածն առաջինն ընդունում է արագ փչացող բերքը։ Լոլիկը, կտրած ծաղիկներն ու ձկնամթերքը ի սկզբանե աճեցվել են մեկ գնորդի՝ ռուսական շուկայի համար, ուստի դրանք Եվրոպա ուղղորդելու խոսակցությունները հեռու են իրական հաշվարկից։ Միևնույն ժամանակ Հայաստանում ռուբլի է կուտակվում, որը հետ տանելու ճանապարհ շատ է դժվարացել, բանկերը փոխարժեքի վրա մինչև 25% մարժա են դնում: Զրույցում խոսում ենք նաև թե ինչպես ռուբլի ունեցողն կարող է ավելի քիչ կորցնել։
Gortsarar aliq FM106.5 · 26 min