Ռուսական գերիշխանության ավարտը վառելիքի շուկայում
Oragir.News · 11 րոպե
«Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել բենզինի շուկայում. եթե 2023 թվականին հայկական բենզինի 90%-ը ապահովում էր Ռուսաստանը, այս պահին այդ ցուցանիշը բավականին փոքրացել է, և ընդհանուր շուկայի ընդամենը 20%-ն է այս պահին ապահովում, և այդ թիվը կամաց-կամաց կրճատվում է։ Դիզվառելիքում Ռուսաստանը դեռևս 32 տոկոսով առաջին տեղում է, բայց Թուրքիան 25%-ով երկրորդ տեղում է, Իրանը՝ 15%-ով, Ադրբեջանը չորրորդ տեղում է 8%-ով։ Ռուսաստանը միշտ կիրառել է սահմանափակումներ դիզելային վառելիքի արտահանման համար, սակայն սա երբևիցե չի տարածվել ԵԱՏՄ երկրների վրա։ Այս պահին ԵԱՏՄ համաձայնագիրը լիարժեքորեն չի կատարվում, և մեկ ընդհանուր էներգակիրների շուկան խափանված է, այսպես ասած, որով պայմանավորված է նաև գնի բարձրացումը։»
«Շատերը կարծում են, որ Հայաստանում կա օլիգոպոլիստական պայմանավորվածություն։ Նշեմ, որ դա այդպես չէ։ Եթե 2018 թվականին չորս խաղացող կար շուկայում, այս պահին ութից ավել են, և մրցակցությունը բավականին շատ է։ Իրականում գինը ձևավորվում է սահմանին։ Եթե 2022 թվականին շուկան 11 ամիս տևեց, որ հանդարտվի, սա կարող է ավելի շատ տևել, այսինքն մեկ տարուց ավել մենք կարող ենք բարձր բենզինի գներ տեսնել։»
Թեմայի վերլուծությունը՝ Բենզինի գնի շոկ. ուր անհետացավ ռուսական վառելիքը