Բենզինի ռեկորդային գինը. ինչու է դիզվառելիքն ավելի կարևոր
Kentron Channel · 19 րոպե
«Բենզինի գինը այս պահին 580 դրամ է մեկ լիտրի համար, և սա պիկային կետ է, այսինքն այսպիսի գին երբևիցե շուկայում չի եղել, բայց դիզվառելիքի գինը իրականում շուկայի համար շատ ավելի կարևոր է։ Այս տարի ունենք երկու ցնցում՝ ի տարբերություն 2022 թվականի մեկ ցնցման. առաջինը Հորմուզի փակումն է, որը ընդհանուր աշխարհի նավթամթերքի գների վրա ազդեց, և երկրորդ ցնցումը Ռուսաստանում նավթավերամշակող գործարանների վրա գրոհումներն են, որոնք նույնպես սահմանափակեցին արտադրությունը դիզվառելիքի և բենզինի։ Շատերը կարծում են, որ բենզինի գինը թանկացել է, որովհետև օլիգոպոլիստական կարտել կա մեր ներմուծողների միջև։ Այս պահին այսպիսի բան չկա։ Հենց որ համաշխարհային նավթամթերքի գները բարձրանում են, մեր մոտ երեքից վեց ամիս հետո գները բարձրանում են։»
«Շատերը կարծում են, որ բենզինն է կարևոր տնտեսության համար. ոչ, ավելի կարևոր դիզվառելիքն է, որովհետև դիզվառելիքը ապահովում է բեռնափոխադրումները, ինչպես նաև գյուղատնտեսական ծանր մեքենաների տեղաշարժը, շինարարության մեջ է օգտագործվում։ Այսինքն, եթե դիզվառելիքը թանկացավ, տնտեսությունում ամեն ինչը շղթայաբար թանկանալու է։ Հայաստանի Հանրապետությունում դիզվառելիքը մեր տարածաշրջանում գրեթե ամենաթանկն է։ Մեզանից ավելի թանկ Ուկրաինայում է և Մոլդովայում, որոնք գտնվում են կամ պատերազմական գոտում, կամ հարակից գոտում։ Տնտեսական աճը շարունակելու է աճել, բայց հիմնականում լինելու է ֆինանսական հատվածում և շինարարական հարակից հատվածներում, իսկ գյուղատնտեսությունը շարունակելու է անկում ապրել, որը մարզային տնտեսության համար բավականին բացասական է։»
Թեմայի վերլուծությունը՝ Բենզինի գնի շոկ. ուր անհետացավ ռուսական վառելիքը