Ինչ արժեն Ձեր տվյալները. Ժամանակն է, որ դրանք աշխատեն
2026 թ. հոկտեմբերի 1-ին «Ռամադա Երևան» հյուրանոցում «Տվյալ» ընկերությունը կազմակերպեց փակ քննարկում խոշոր ընկերությունների սեփականատերերի և ղեկավարների համար։ Միջոցառմանը գրանցվել էր 27 խոշոր հարկատու։ Քննարկման թեման՝ ինչպես են հայկական ընկերությունները օգտագործում իրենց տվյալները որոշումներ կայացնելիս, և ինչու է դրանց մեծ մասը մնում անգործ։ Ամբողջական տեսագրությունը ստորև։
Շատ ընկերություններ օգտագործում են իրենց տվյալների ընդամենը մեկ տոկոսը։ Այդ մեկ տոկոսն է միայն աշխատում։ Մնացածը մնում է սառեցված հաշվապահական համակարգերում, ներքին պորտալներում, Excel-աղյուսակներում, աշխատակցի կողմից լրացված թղթերի վրա կամ զեղչի քարտերում։ Երբեմն օրեր կամ նույնիսկ շաբաթներ են պահանջվում, մինչև սառեցված տվյալը տեղ հասնի պատասխանատու անձի մոտ՝ որոշում կայացնելու համար։
Բովանդակություն
- 3:36 Հարկային պորտալի և ինտերնետում աշխատանքի ավտոմատացում
- 6:10 Դրամի փոխարժեքի գործիք (tvyal.com/rate)
- 8:40 Անշարժ գույքի գների կանխատեսում (tvyal.com/real-estate)
- 12:46 Կուտակային քարտեր և առաջարկների համակարգ (tvyal.com/tools/retail-demo)
- 23:20 Աշխատավարձի հաշվիչ (tvyal.com/wages)
- 26:18 Տվյալների գաղտնիություն
- 29:52 Պանելային քննարկում
- 1:11:08 Հարց ու պատասխան
Պանելի անդամներ
- Արմեն Տեր-Տաճատյան, «Դալան» տեխնոպարկի հիմնադիր, «Տեր-Տաճատյան» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ՓԲԸ ղեկավար
- Ահարոն Չիլինգարյան, BDO Armenia, գործընկեր, հարկային և իրավաբանական ծառայությունների ղեկավար
- Արման Խաչատրյան, «Լոկատոր» ՓԲԸ, տնօրեն
- Արա Մարության, «Էքսփորթ Արմենիա», համահիմնադիր
Առևտրային գաղտնիքը և ChatGPT-ն
Շատ կազմակերպություններ ունեն խնդիրներ տվյալների հետ աշխատելիս։ Շատերը, անփորձությունից ելնելով, տալիս են կազմակերպության գաղտնիք պարունակող տվյալները ChatGPT-ներին և նմանատիպ գործիքներին, այն հույսով, որ այս գործիքները կլուծեն նրանց օրհասական խնդիրները։ Սա սխալ մոտեցում է։ Բացի նրանից, որ Ձեր տվյալները հայտնվելու են երրորդ անձի մոտ, այդպիսի գործիքները հիմնականում տալու են հալուցինացիա, որը չի ապահովի Ձեր խնդրի շարունակական լուծումը։
Պանելում այս հարցը բարձրացրեց Ահարոն Չիլինգարյանը.
Բայց գայթակղությունը ոնց ենք զսպելու, որ չդիմենք այդ ChatGPT-ներին և այլոց, որովհետև հազար անգամ ավելի շատ ինֆորմացիա հնարավոր է ստանալ այդ բազաներից։
Պատասխանը պարզ է։ Բիզնեսին հարկավոր չէ շատ բարդ մոդել։ Որքան մոդելը բարդ է, այնքան ավելի քիչ դետերմինիստական է այն։ Բիզնեսին պետք է պարզ մոդել, որը կառավարելի է և աշխատում է միայն բիզնեսի համակարգի ներսում։
Որտեղից սկսել
Ահարոն Չիլինգարյանն առաջարկեց գործողությունների հերթականություն.
- հստակ սահմանել, թե ինչն է պետք կազմակերպությանը;
- իրավական ակտերով ձևակերպել, թե ինչպիսի տվյալների հետ պետք է գործ ունենալ;
- կազմակերպել տվյալների հավաքագրումը;
- ստեղծել մոդելը, անցկացնել պիլոտը, վերապատրաստել մարդկանց և ձևավորել դաշբորդները, որպեսզի համակարգը դառնա մշտական աշխատող գործիք։
Թե ինչ կարող են տալ նույնիսկ մի քանի ամսվա տվյալները, պատմեց Արման Խաչատրյանը.
Մենք պարզապես 3 ամիս հավաքել ենք վիճակագրություն՝ որ ուղղությամբ ինչքան մեքենա է գնում, որտեղ ինչքան կուտակում ունենք։ Ու մենք երկու ամսվա մեջ ապացուցեցինք, որ կարելի է ընդամենը երկու ամսվա տվյալները մշակելով խաչմերուկի անցունակությունը բարձրացնել 30 տոկոսով։
Տվյալները Ձերն են և մնում են Ձերը
Մեր կողմից ստեղծված համակարգը և մոդելները տեղակայվում են Ձեր սերվերի վրա։ Տվյալները Ձեր տարածքից դուրս չեն գալիս։ Ծրագրային կոդը հանձնումից հետո պատկանում է Ձեզ։ Մանրամասները՝ երեկոյի գրքույկում։
Լուսանկարներ
Խոսենք իրար հետ
Այս հանդիպումը միտված էր նրան, որ ոչ միայն մեր կազմակերպությունը Ձեզ օգնի, այլև Դուք օգնեք մեզ հասկանալ, թե շուկային ինչ է անհրաժեշտ, որպեսզի ավելի կոնկրետ գործիքակազմ ստեղծենք շուկայի համար։
Որո՞նք են Ձեր ընկերության տվյալների խնդիրները։ Խնդրում ենք տրամադրել 2 րոպե հարցերին պատասխանելու համար՝ tvyal.com/event/q։
Նախնական անվճար քննարկում։ Տվյալների հավաքագրման և կիրառման Ձեր ընթացիկ կարողությունների և ներուժի գնահատում՝ tvyal.com/offerings։ Կարող եք նաև գրել info [at] tvyal.com հասցեին։
«Տվյալ»-ը (tvyal.com) տվյալների վերլուծության, կանխատեսման և ավտոմատացման ընկերություն է։
