Կազմակերպությունների մեծ մասն օգտագործում է իր տվյալների միայն 1%-ը։ Մնացած 99%-ի մեջ է թաքնված հաջողության գաղտնիքը, որը ցույց է տալիս, թե որ հաճախորդն ինչ կգնի, որ ապրանքը չի վաճառվում և ուր է կորում շահույթը։ Մենք ստեղծում ենք համակարգեր, որ այդ 99%-ի թվացյալ աղմուկն ամեն օր վերածվի շոշափելի որոշումների՝ ինքնաշխատ և ամբողջությամբ Ձեր տնօրինման տակ։
Այս կայքի աշխատավարձերի հաշվիչն ու փոխարժեքների էջն արդեն հենց այսպես են աշխատում։ Նմանատիպը կարող ենք կառուցել Ձեր բիզնեսի համար։
Տեսե՛ք, ինչ արժե Ձեր տվյալը ↓Պատասխանե՛ք չորս կարճ, պարզ հարցի։ Վերջում կստանաք մեկ ազնիվ թիվ՝ հաշված Ձեր իսկ պատասխաններից։
Հաշվե՛ք բոլորին, նաև նրան, ով սպասում, պատճենում կամ ուղարկում է հաշվետվությունները, ոչ միայն նրան, ով կազմում է դրանք։
Ձեր նման բիզնեսի համար միայն հաշվետվությունները ձեռքով կազմելն արժե մոտավորապես՝
տարեկան՝ միայն թիմի ժամանակով
Սրանք խոստումներ չեն, այլ գործող համակարգեր, որ կարող եք հենց հիմա բացել ու փորձարկել։
Համակարգն ամեն գիշեր ինքնուրույն թարմացվում է Z&A սերվերի վրա և պատասխանում երկու հարցի՝ ո՞ր հաճախորդն ինչ ապրանք կուզի այսօր, և չվաճառվող ապրանքով ո՞վ կհետաքրքրվի։
Ավելի քան 1000 հաճախորդ ունեցող հաշվապահական ընկերության համար տվյալների մուտքագրումն ու հաշվարկն աշխատում են ինքնուրույն՝ ամեն գիշեր, առանց մարդկային միջամտության։
tvyal.com/rate-ը հենց այդպիսի ինքնաթարմացվող էջ է՝ հասանելի ցանկացած վայրից։ Նմանատիպը կարող ենք կառուցել Ձեր տվյալների վրա։
Երևանի և մարզերի կենդանի քարտեզ՝ որ գոտիներն են թանկանում, որոնք՝ էժանանում, յուրաքանչյուր տարածքի 24-ամսյա գնային կանխատեսումով։
Երեք մակարդակ՝ պարզ հաշվետվությունից մինչև համակարգ, որ ինքն է առաջարկում։ Սկսում ենք այնտեղից, որտեղ Դուք եք հիմա։
Համակարգ, որ ամեն առավոտ ցույց է տալիս, թե իրականում ինչ է կատարվում Ձեր բիզնեսում՝ առանց աղյուսակների և առանց ձեռքով արտագրելու։ Համակարգ, որը հայտնաբերում է սխալները, կանխում մանր կորուստները և թիմին վերադարձնում ժամանակը։
Ոչ միայն թվերը, այլև թե ինչու են այդպիսին և ինչ է ամենայն հավանականությամբ լինելու հետո՝ ավելի լավ գներ, պաշարի ավելի ճիշտ կառավարում, մատակարարների հետ ավելի ամուր պայմաններ։ Որոշումը հիմնվում է թվի, ոչ թե զգացողության վրա։
Ինքնաթարմացվող էջ՝ tvyal.com/rate-ի նման, Ձեր սեփական թվերի վրա։ ↗ Բացել իրական օրինակըՄիանում է Ձեր CRM-ին, հաշվապահական ծրագրին կամ առցանց խանութին ու անում է բարձրակարգ վերլուծաբանի գործը։ Ամեն գիշեր ստուգում է Ձեր վերջին վաճառքը, ամեն առավոտ թիմին ասում է, թե որ հաճախորդին զանգել, ինչ պատվիրել, որտեղ է գինը սխալ, կամ ինքն է որոշում ու անում։ Այս ամենը ստանում եք Telegram-ով կամ ինքնաթարմացվող էջով։
30 րոպե։ Նայում ենք, թե հիմա ինչպես եք օգտագործում Ձեր տվյալները և ինչն է իրատեսորեն հնարավոր։ Առանց պարտավորության։
Փոխադարձ գաղտնիության համաձայնագրով ուսումնասիրում ենք Ձեր տվյալների կառուցվածքն ու որակը և տալիս գրավոր եզրակացություն՝ ինչ է հնարավոր, ինչ ժամկետում և ինչ արժեքով։
Կառուցում ենք ըստ համաձայնեցվածի, փորձարկում Ձեր իրական տվյալների վրա և հանձնում ժամանակին։ Վերապատրաստում ենք թիմին, իսկ ծրագրային կոդը մնում է Ձերը։
Սկսե՛ք 30-րոպեանոց անվճար խորհրդատվությունից
Առանց պարտավորությունների․ մենք միասին կվերլուծենք Ձեր տվյալների վիճակը և կտանք անկեղծ գնահատական, թե որ գործընթացներն արժե ավտոմատացնել, իսկ որոնք՝ ոչ։
Խորհրդակցությունն անվճար է և չի ենթադրում որևէ պարտավորություն։Բեռնվում է ցուցադրությունը...