Կյանք ստացած ճշգրիտ մաթեմատիկա, որ նոր շունչ է հաղորդում Ձեր տվյալներին ու բիզնեսին և բացահայտում դրանց ողջ պոտենցիալը։
Մեր լոգոն ունի հետաքրքիր պատմություն ու փիլիսոփայություն։ Մենք չենք դիմել գրաֆիկական դիզայներին, որպեսզի այն նկարի։ Այն մենք ստացել ենք զուտ ճշգրիտ մաթեմատիկայի միջոցով, որն արտացոլում է մեր էությունը։ Ամեն կոր հաշվարկված է՝ միավոր շրջանագծում պարփակված եռանկյունաչափական հավասարման միջոցով, որը շունչ է տալիս մեր լոգոյին՝ կենդանացնելով այն։ Կառավարե՛ք տվյալների մոդելը, և այն կսկսի փոխակերպվել, վերլուծել, թռչել ու զարգանալ, երբեմն նաև գիշերով պարել։ Մեր լոգոյի ձևն ամեն անգամ փոխվում է՝ ցույց տալով մեր ճկունությունը, բայց հիմքը մնում է անփոփոխ։
Հենց սա է մեր աշխատանքի հիմքը։ Ձեր բիզնեսի մասին եզրակացությունները չենք նկարում, սակայն դրանց հիման վրա ստեղծում ենք գեղեցիկ պատկեր՝ ճշգրիտ հաշվարկներով։ Ձեր բիզնեսի իրական պատկերը գալիս է Ձեր տվյալներից, ոչ թե «փորձագիտական» կարծիքից։ Ընկերությունների մեծ մասն օգտագործում և տեսնում է իր տվյալների ընդամենը 1%-ը։ Մնացած 99%-ը մնում է հաշվապահական ծրագրերում, հավատարմության քարտերում, պետական հարթակներում և աղյուսակներում՝ առանց կյանքի շունչ առնելու։ Մենք կառուցում ենք համակարգեր, որ այդ տվյալները կյանքի կոչեն։ Ամեն գիշեր, ամեն րոպե դրանք ինքնուրույն են աշխատում, իսկ ծրագրային կոդը Ձեր տվյալների հետ մնում է Ձերը։ Ձեր տվյալը՝ կյանքի շունչ առած։ Տեսե՛ք, թե ուր կարելի է հասնել՝ տվյալները լիարժեք օգտագործելով և ավտոմատացնելով։
Հիմնադիր
Ամեն շաբաթ հրապարակում եմ տնտեսական վերլուծություն, որ Հայաստանի առաջատար լրատվամիջոցները մեջբերում և վերատպում են։ Կարդացե՛ք վերլուծությունները →
Ես Աղասի Թավադյանն եմ։ Հիմնադրել եմ Tvyal-ը, որպեսզի կառուցեմ այն, ինչի կարիքը վաղուց ուներ հայկական բիզնեսը՝ տվյալների ենթակառուցվածք, որ բավական ճշգրիտ է վստահելու և բավական ավտոմատ է մոռանալու համար։ Ի դեպ, վերլուծությունների գծապատկերները նույնպես ավտոմատացված են. կոճակի հպումով տվյալները քաշվում են պետական ու այլ հարթակներից, և գծապատկերներն ինքնաշխատ թարմացվում են։
Դասավանդում եմ էկոնոմետրիկա, վիճակագրություն և մոդելավորում երկու համալսարանում, ունեմ նաև ՀՀ Կենտրոնական բանկի հետազոտական դրամաշնորհ։ Այնպես որ մեր համակարգերի մեթոդները հենված են ակադեմիական չափանիշների վրա, այլ ոչ թե հորինված են աշխատանքի ընթացքում։
Դժվար է ասել ճիշտը որն է, սակայն ստի մեջ չէ այն
Աղասի Թավադյան
Ստորև ներկայացված գործիքները մերն են և աշխատում են այս պահին։ Դրանք ինքնուրույն հավաքում են տվյալները և թարմացվում են։ Այս գործիքներից կարող է օգտվել յուրաքանչյուրը։
Հավաքում է փոխարժեքները Հայաստանի 80+ ֆինանսական հաստատությունից և թարմացվում ամեն 15 րոպեն մեկ։ Մենք շուկայում միակն ենք, որ տվյալները ներկայացնում ենք գրաֆիկորեն, որպեսզի Դուք ոչ միայն դիտեք վերջին տվյալը, այլ նաև տեսնեք, թե ուր է շարժվում շուկան։ Նույն տրամաբանությունը նույնքան վստահելի կերպով կաշխատի նաև Ձեր տվյալների, մատակարարման շղթայի, պաշարների կամ ֆինանսական հաշվետվությունների վրա։
Տեսնել կենդանի →Հիմնված է ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների վրա և մոդելավորում է աշխատավարձերի բաշխումը 19 ոլորտում՝ լրիվ հարկային հաշվարկով և ակնթարթային արդյունքով։ Նույն մոտեցումն աշխատում է նաև ընկերության կադրային վերլուծությունների և գործառնական կանխատեսումների համար։
Փորձել գործիքը →Ամրագրե՛ք 30 րոպեանոց զանգ։ Միասին կնայենք Ձեր գործընթացներին և ազնիվ կասենք՝ ինչն արժե ավտոմատացնել, ինչը՝ ոչ։
Loading...