Արդեն աշխատող համակարգեր | Tvyal.com

Արդեն աշխատող համակարգեր

1․ Գնումների առաջարկի համակարգ

Առևտրի ոլորտ

Առևտրի ոլորտում ընկերության ամենահետաքրքիր և հաջողված լուծումներից մեկը կապված է հագուստի խանութների ցանցի հետ:

Վերլուծելով հավատարմության քարտերի և գործարքների պատմության տվյալները, մենք կարողացանք ավելացնել եկամտաբերությունը:

Այդ խանութների ցանցում գործարքների, ինչպես նաև հավատարմության քարտերի պատմությունը կուտակվում էր, բայց չէր օգտագործվում: Առկա էր խնդիր պարզելու, թե որ հաճախորդին ինչ առաջարկել և ինչպես վաճառել չվաճառվող ապրանքը:

Համակարգը տեղակայված է կազմակերպության սերվերի վրա և ամեն գիշեր արհեստական բանականությունն ինքնուրույն վերապատրաստվում է նոր գործարքների տվյալների վրա: Այս գործիքակազմը կիրառելի է ոչ միայն բարձր դասի հագուստի խանութում, այլև հավատարմության ծրագիր ունեցող ցանկացած խանութում:

Ներդրված է շքեղ դասի հագուստի ներկրողի մոտ:

Անհատականացված մարքեթինգի համակարգ՝ կազմված հաճախորդի գնումների պատմության հիման վրա

2․ Հարկային պորտալի ավտոմատացում

Հաշվապահական ծառայությունների ոլորտ

Ավելի քան 1000 հաճախորդ սպասարկող հաշվապահական ընկերություններում հարկային հայտարարագրերի տվյալները մուտքագրվում են ձեռքով: Աշխատանքի ծավալն աճում է հաճախորդների թվին համաչափ, իսկ սխալի արդյունքում ընկերությունը ստիպված է տուգանք վճարել:

Մենք կառուցել ենք մի համակարգ, որն ամեն գիշեր ինքնուրույն կապ է հաստատում հարկային պորտալի հետ, մուտքագրում է տվյալները և կատարում հաշվարկները:

Մեր կառուցած համակարգի միջոցով այսօր 1000-ից ավելի կազմակերպության հայտարարագիր կազմվում է ինքնաշխատ, ամեն գիշեր: Ձեռքով մուտքագրման սխալները վերացել են: Ազատված ժամանակը՝ 2000 ժամ ամսական:

Համակարգն ինքնուրույն աշխատում է հարկային պորտալում՝ առանց մարդկային միջամտության

3․ Ինքնաթարմացվող վերլուծական վահանակ

Ֆինանսական տվյալների և ներմուծման ոլորտ

Հայաստանի 80-ից ավելի ֆինանսական հաստատության փոխարժեքները մեր կողմից հավաքվում և թարմացվում են ամեն 15 րոպեն մեկ: Մեր գործիքը միակն է շուկայում, որը ցույց է տալիս տվյալների դինամիկան:

Նույն մոտեցումն աշխատում է ցանկացած տվյալի վրա՝ վաճառք, պահեստավորված ապրանքներ, ֆինանսական ցուցանիշներ:

Փոխարժեքների դինամիկան՝ առք, վաճառք և ԿԲ փոխարժեք մեկ պատկերի վրա

4․ Կադաստրային գների կանխատեսում

Շինարարության և անշարժ գույքի ոլորտ

Այս գործիքը թույլ է տալիս Երևանի և մարզերի քարտեզի վրա վերլուծել, թե որ գոտիներն են թանկանում և որոնք՝ էժանանում, յուրաքանչյուր տարածքի 24-ամսյա գնային կանխատեսումով: Այս գործիքը թույլ է տալիս պարզել, թե որ գոտիները կլինեն եկամտաբեր Հայաստանում, իսկ որոնք ո՛չ:

Գոտիների գնային դինամիկան՝ Երևանի և մարզերի կտրվածքով

5․ Աշխատավարձի հաշվիչ

Աշխատավարձի հաշվիչը ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա մոդելավորում է աշխատավարձերի բաշխումը 19 ոլորտում՝ լրիվ հարկային հաշվարկով: Նույն մոտեցումը կիրառելի է ընկերության ներքին կադրային վերլուծության համար:

Աշխատավարձի դիրքն ոլորտի բաշխվածության մեջ՝ ըստ տոկոսային խմբերի

Ինչո՞ւ ենք որոշ գործիքներ հրապարակում առցանց

Այս էջերը գովազդ չեն: Դրանք նույն համակարգերի բաց մասերն են, որ կառուցում ենք հաճախորդների համար: Աշխատում են օրը 24 ժամ, թարմացվում են ինքնուրույն և բաց հասանելի են:

30 րոպեանոց զանգ

Սկսե՛նք 30 րոպեանոց զանգից

Միասին կնայենք Ձեր գործընթացներին և ազնիվ կասենք՝ ինչն արժե ավտոմատացնել, ինչը՝ ոչ։

Զանգ, որը նոր հնարավորություններ է բացում։