Մեր ծառայությունները՝ ի՞նչ արժե Ձեր տվյալը | Tvyal.com

Ձեր տվյալները պետք է աշխատեն ավելի արդյունավետ, քան Ձեր թիմը

Կազմակերպությունների մեծ մասն օգտագործում է իր տվյալների միայն 1%-ը։ Մնացած 99%-ը ցույց է տալիս, թե որ հաճախորդն ինչ կգնի, որ ապրանքը չի վաճառվում և որտեղ է կորչում շահույթը։ Մենք ստեղծում ենք համակարգեր, որ այդ տվյալները մշակվեն ամեն օր՝ ինքնուրույն և Ձեր սերվերի վրա։

Այս կայքի աշխատավարձի հաշվիչն ու փոխարժեքի գործիքն արդեն հենց այսպես են աշխատում։ Նմանատիպը կարող ենք կառուցել Ձեր բիզնեսի համար։

Ինչպես է tvyal-ը աշխատում ↓

Ինչպես է tvyal-ը աշխատում

Ստուգում

30 րոպեանոց զանգ

Տվյալների հավաքագրման և կիրառման Ձեր ընթացիկ կարողությունների և ներուժի գնահատում։

Անկեղծ գնահատական, թե որ գործընթացներն արժե ավտոմատացնել, իսկ որոնք՝ ոչ։
Ախտորոշում

Տվյալների նախնական գնահատում

Փոխադարձ գաղտնիության համաձայնագրով ուսումնասիրում ենք Ձեր տվյալների կառուցվածքն ու որակը և տալիս գրավոր եզրակացություն՝ ինչ է հնարավոր, ինչ ժամկետում և ինչ արժեքով։

Շրջանակը և գինը համաձայնեցվում են նախքան սկսելը։
Բուժում

Կառուցում և հանձնում

Ստեղծում ենք համակարգը, անցկացնում պիլոտը Ձեր իրական տվյալների վրա և վերապատրաստում թիմը։

Պիլոտ Ձեր իրական տվյալների վրա, ապա՝ աշխատող համակարգ։

Ինչպես ենք վարվում Ձեր տվյալների հետ

Համակարգը տեղակայվում է Ձեր սերվերի վրա։

Ծրագրային կոդը հանձնումից հետո պատկանում է Ձեզ։

Ուսումնասիրում ենք Ձեր տվյալները միայն փոխադարձ գաղտնիության համաձայնագրով։

Այս ամենն արդեն աշխատում է

Ներքևի բոլոր համակարգերն այսօր աշխատում են։ Դրանք կարող եք բացել և փորձել։ Կարող եք հետևել հարկային պորտալի աշխատանքին։

Տեսե՛ք Ձեր տվյալները

Հարկային պորտալի ավտոմատացում

Ավելի քան 1000 հաճախորդ սպասարկող հաշվապահական ընկերության համար համակարգն ամեն գիշեր ինքնուրույն կապ է հաստատում հարկային պորտալի հետ, մուտքագրում է տվյալները և կատարում հաշվարկները։

100%
Ամսական 2000 ժամ ազատված ժամանակ
Հասկացե՛ք Ձեր տվյալները

Ինքնաթարմացվող վերլուծական էջ

Մենք հավաքում ենք Հայաստանի 80-ից ավելի ֆինանսական հաստատության փոխարժեքները և թարմացնում ամեն 15 րոպեն մեկ։ Նույն կերպ է աշխատում նաև Ձեր վաճառքների, պահեստի պաշարների կամ ֆինանսական թվերի վրա։

Live
Թարմացվում է ամեն 15 րոպեն մեկ
Բացե՛ք էջը →
Աշխատեցրե՛ք Ձեր տվյալները

Գնումների առաջարկի համակարգ

Համակարգն ամեն գիշեր ինքնուրույն թարմացվում է կազմակերպության սերվերի վրա և պատասխանում է երկու հարցի՝ որ հաճախորդին ինչ առաջարկել և ինչպես վաճառել չվաճառվող ապրանքը։

AI
Ինքնակատարելագործվող համակարգ
Անշարժ գույք · կանխատեսում

Կադաստրային գների կանխատեսում

Այս գործիքը թույլ է տալիս Երևանի և մարզերի քարտեզի վրա վերլուծել, թե որ գոտիներն են թանկանում և որոնք՝ էժանանում, յուրաքանչյուր տարածքի 24-ամսյա գնային կանխատեսումով։

24 ամիս
Գնի կանխատեսում ըստ գոտու
Բացե՛ք ցուցադրությունը ↗

Տեսագրություն և գրքույկ

2026 թ. հոկտեմբերի 1-ին «Ռամադա Երևան» հյուրանոցում «Տվյալ» ընկերությունը կազմակերպեց փակ քննարկում խոշոր ընկերությունների սեփականատերերի և ղեկավարների համար։ Միջոցառմանը գրանցվել էր 27 խոշոր հարկատու։

Ի՞նչ արժեն Ձեր չօգտագործված տվյալն

Պատասխանե՛ք չորս կարճ հարցի։
Վերջում կստանաք գնահատական՝ տարեկան որքան է նստում Ձեր ընկերությանը հաշվետվությունները ձեռքով կազմելը։

1/4

Ի՞նչ ոլորտի բիզնես ունեք

30 րոպեանոց զանգ

Սկսե՛նք 30 րոպեանոց զանգից

Միասին կնայենք Ձեր գործընթացներին և ազնիվ կասենք՝ ինչն արժե ավտոմատացնել, ինչը՝ ոչ։

Զանգ, որը նոր հնարավորություններ է բացում։