Tvyal.com | Տվյալների վերլուծություն և բիզնեսի ավտոմատացում
Տվյալների ավտոմատացում

Ժամանակն է
ձեր տվյալները
աշխատեն

Ընկերությունների մեծ մասն օգտագործում է իր տվյալների միայն 1%-ը։ Մենք ստեղծում ենք համակարգեր, որ մնացած 99%-ն ամեն օր վերածվի որոշումների՝ ինքնաշխատ և ամբողջությամբ Ձեր վերահսկողության տակ։

Մեր մասին
Tvyal logo

Ինչ ենք ստեղծում

Տեսե՛ք Ձեր տվյալները

Ձեր հաշվետվությունները՝ ավտոմատացված և ձեռքի տակ

Համակարգն ամեն գիշեր հավաքում է թվերը Ձեր հաշվապահական ծրագրից, CRM-ից կամ առցանց խանութից և կազմում հաշվետվությունները։ Առավոտյան դրանք արդեն Ձեր էկրանին են։ Թվերը ձեռքով այլևս ոչ ոք չի արտագրում, ուստի արտագրման սխալներն էլ վերանում են։

Հասկացե՛ք Ձեր տվյալները

Ինչո՞ւ այդպես եղավ, և ի՞նչ է լինելու

Հաշվետվությունը ցույց է տալիս, թե որ հաճախորդների և ապրանքների պատճառով են թվերը փոխվել, և ինչ է հավանաբար սպասվում հետագայում։ Օրինակ՝ վաճառքի կանխատեսում ըստ յուրաքանչյուր հաճախորդի, պաշարի ավելի ճշգրիտ կառավարում, գնագոյացման վերլուծություն։

Ինքնաթարմացվող էջ՝ tvyal.com/rate-ի նման, Ձեր սեփական թվերի վրա։ ↗ Բացել իրական օրինակը
Աշխատեցրե՛ք Ձեր տվյալները

Վերլուծաբան, որին պետք չէ աշխատանքի ընդունել

Համակարգը միանում է Ձեր CRM-ին, հաշվապահական ծրագրին կամ առցանց խանութին և կատարում բարձրակարգ վերլուծաբանի աշխատանքը։ Ամեն գիշեր ուսումնասիրում է Ձեր վերջին վաճառքը, իսկ ամեն առավոտ թիմին ներկայացնում կոնկրետ քայլեր՝ որ հաճախորդին զանգել, ինչ պատվիրել, որտեղ շտկել գինը։ Անհրաժեշտության դեպքում համակարգն ինքն է կայացնում որոշումը։ Արդյունքները ստանում եք Telegram-ով կամ ինքնաթարմացվող էջով։

Տվյալներ, գործիքներ և վերլուծություն

Բացել հիմա

Տվյալների գործիքներ

Գործիքներ և գծապատկերներ բիզնեսի համար՝ փոխարժեք, աշխատավարձի հաշվիչ և այլն։

Շուտով

Տվյալների պորտալ

Ձեզ անհրաժեշտ տվյալները՝ հարմար օգտագործման համար։

Բացել հիմա

Վերլուծություն

Շաբաթական հրապարակումներ տնտեսության վերաբերյալ, որոնք մեջբերում են լրատվամիջոցները։

ՀՀ դրամի փոխարժեքները

Առք
—
Վաճառք
—
Սփրեդ
—
Իրական ժամանակային տվյալները հասանելի կլինեն շուտով
Տվյալները առ —
Թարմացվել է — առաջ

Հայաստանի տնտեսական միջավայրը

Ինչո՞ւ պետք է համագործակցեք մեր հետ

Տեսե՛ք մեր աշխատանքը մեզ հետ աշխատելուց առաջ

Մենք ունենք զգալի փորձառություն կազմակերպությունների անհատական տվյալների կարիքները ի կատար ածելու գործում։ Մեր կայքը և դրա գործառնական հնարավորությունները արդեն իսկ ցույց են տալիս, թե ինչ է հնարավոր իրականացնել։ Այս ամենը ստեղծված է նրա համար, որ պատկերացում կազմեք, թե Ձեր տվյալը ինչ ներուժ ունի։ Մեր փոխարժեքի գործիքը ամեն 15 րոպեն մեկ հավաքում է փոխարժեքները 80-ից ավելի հաստատությունից, իսկ աշխատավարձի հաշվիչը միակ գործիքն է, որը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր աշխատավարձ ինչ տեղ է զբաղեցնում Հայաստանի պաշտոնապես գրանցված աշխատողների շարքում։ Երկու էջն էլ թարմացվում են ինքնուրույն։ Նույն տեսակի թարմացում կառուցում ենք Ձեր բիզնեսի համար՝ Ձեր սեփական տվյալների վրա։

Արագություն և ճկունություն

Շուկայում առկա գործիքները կարող են չբավարարել Ձեր ուրույն պահանջները։ Դժվար է արագ և պրոֆեսիոնալ կերպով ստանալ այն յուրահատուկ գործիքը, որը անհրաժեշտ է Ձեր բիզնեսի համար։ Դուք կապ եք հաստատելու կազմակերպության հետ, որը կառուցել է այստեղ ներկայացված համակարգերը և վերլուծությունները։ Մեր թիմը ցույց է տալու Ձեզ այն հրաշքները, որոնք կարելի է իրականացնել Ձեր տվյալների հետ։ Դուք չեք շփվելու բարդ մենեջմենթի կամ սկսնակների հետ։ Առաջին անվճար հանդիպումից հետո մենք կտրամադրենք Ձեզ գրավոր եզրակացություն՝ ինչն է հնարավոր, որքան ժամանակ է պահանջվում և ինչ արժե։ Պատրաստի համակարգը հանձնվում է փաստաթղթավորմամբ։

Tvyal-ի մասին